Ազոտի ենթօքսիդ (N2O)

Ազոտի ենթօքսիդը անզգայացնող թմրամիջոց է, որն օգտագործվում է վիրաբուժության, օպերատիվ գինեկոլոգիայի, ինչպես նաև ընդհանուր անզգայացման ժամանակ:

Ազոտի ենթօքսիդը – գազ է, որը չունի գույն և հոտ, ավելի ծանր է, քան օդը: Փոքր չափաբաժիններով դեղամիջոցի օգտագործումը առաջացնում է  թեթև հարբեցում  և քնկոտություն: Այստեղից էլ  առաջացել է  գազի մեկ այլ անվանու՝ ծիծաղեցնող գազ: Մաքուր գազը շնչելիս առաջանում են ասֆիքսիա և թմրեցնող վիճակ:

Բժշկական ազոտի ենթօքսիդը առաջացնում է թմրեցնող  վիճակ ՝ առանց նախնական գրգռման և այլ կողմնակի բարդությունների: Ազոտի ենթօքսիդը չունի ուժեղ  թմրեցուցիչ դեղանյութի արդյունավետություն, ուստի խորհուրդ է տրվում այն օգտագործել զուգակցված՝ ավելի հզոր անզգայացման հետ:

Ազոտի ենթօքսիդի և թթվածնի գազային խառնուրդը ճիշտ դեղաչափով (մինչև 80% ազոտային օքսիդ),  առաջացնում է վիրաբուժական անզգայացում: Հաճախ օգտագործվում է համակցված անզգայացում , որի դեպքում ազոտի ենթօքսիդը զուգորդվում է այլ դեղամիջոցների հետ՝  միոռելաքսանտներ, անալգետիկներ և այլն:

Բժշկության մեջ կիրառվող ազոտի ենթօքսիդը,  ( բարձր մաքրության աստիճանի), չի առաջացնում շնչուղիների գրգռում: Շնչելու ընթացքում,լուծվելով արյան պլազմայում, չի փոփոխվում,չի մետաբոլվում, ինչպես նաև չի կապվում հեմոգլոբինի հետ:

Ինհալացիայի դադարեցումից հետո այն դուրս գալիս է անփոփոխ (10-15 րոպեի ընթացքում)՝շնչուղիների միջոցով : Կիսադուրսբերման ժամանակը 5 րոպե է:

Ազոտի ենթօքսիդը կիրառվում է`

  • վիրաբուժության մեջ՝ ինհալացիոն անզգայացման համար
  • ատամնաբուժության մեջ
  • ծննդաբերական ցավերի ցավազրկման համար

Հիպոքսիայից խուսափելու համար, ազոտային օքսիդի մատակարարումը դադարեցնելուց հետո, թթվածնի  մատակարարումը պետք է շարունակվի  ևս 4-5 րոպե:

Ծննդաբերական ցավերի ցավազրկման նպատակով կիրառվում է ընդհատվող աուտանալգեզիա՝ հատուկ նարկոզի սարքի միջոցով: Ծննդկանը  շնչում է գազային խառնուրդը, կծկումների նախանշանների  ժամանակ  և ինհալացիան ավարտվում է կծկումների վերջում:

Գազային խառնուրդի (ազոտային օքսիդի և թթվածնի) կիրառման առավելությունները ծննդաբերության ընթացքում և դրանից հետո ապացուցված անվտանգություն.

    • Տասնամյակների օգտագործման փորձ
    • Ֆիքսված մատակարարում ՝ 50/50 ազոտային օքսիդի և թթվածնի խառնուրդի
    • Հեշտ կառավարվում — ոչ ինվազիվ
    • Արագ ազդող ցավազրկում-արդյունավետ է րոպեների ընթացքում
    • Կարճ տևողություն -դուրս է գալիս օրգանիզնից հաշված րոպեներում
    • Ցավի կառավարման լրացուցիչ գործիք
    • Պացիենտի կողմից ինքնակառավարվող -թույլ է տալիս  պացիենտին վերահսկել ցավը
    • Կատարյալ է ծննդաբերության ընթացքի և դրանից հետո օգտագործման համար
    • Բարձրացնում է հիվանդի բավարարվածության զգացումը

    • Ազոտի ենթօքսիդը ներշնչվում է քթով (օգտագործվում է հատուկ դիմակ), մինչդեռ շնչառությունը չի խանգարում:
    • Հիվանդը ունի գիտակցություն և կատարում է բժշկի հրահանգները :
    • Հիվանդը դադարում է կենտրոնանալ բժշկի գործողությունների վրա՝ ունենալով թեթև օտարման և հանգստություն զգացում:
    • Սեդացիան օգնում է անհանգիստ հիվանդներին, ովքեր վախենում են ատամնաբուժությունից:
    • Հարմար է արտահայտված փսխման ռեֆլեքս ունեցող հիվանդների համար:
    • Ի տարբերություն ինհալացիոն անզգայացմանը, սեդացիա կիրառելիս, կարիք չկա լրացուցիչ ախտորոշիչ հետազոտություններ անցկացնել:
    • Սեդացիան զգալիորեն նվազեցնում է տեղային անզգայացման ընթացքի տհաճ զգացողությունները, ուժեղացնելով  ցավազրկման ազդեցությունը:
    • Ազոտի ենթօքսիդով բուժումը պահանջված է հիպերակտիվ երեխաների մոտ:
    • Ազոտի ենթօքսիդի օգտագործումը հանգստացնում է ատամնաբույժներից վախեցած ,ինչպես նաև հուզված երեխաներին: