Հաճախորդներին

Մենք հաճախորդներին առաջարկում ենք լաբորատոր հետազոտությունների լայն շրջանակ, հետազոտությունների  արդյունքների  օպերատիվ տրամադրում  (էլ. Փոստ), ինչպես նաև պատասխանների առցանց հասանելիություն (Վերլուծիր ինքդ): Սա ապահովում է  յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական ​​մոտեցում: Պրոմ-Տեստ- ը առաջարկում է նաև տնային կանչերի ծառայություն, որից կարող եք օգտվել նաև կայքում գործող առցանց գրանցման միջոցով: Գրանցվեք, և մեր օպերատորը կապ կհաստատի Ձեզ հետ:

    Հետազոտությանը պատրաստվելու ընդհանուր կանոնները

    Ստույգ արդյունքներ ստանալու համար՝ կենսաքիմիական, հորմոնալ, արյունաբանական հետազոտությունների  , ինչպես նաև կոմպլեքս իմունաբանական թեստերի ժամանակ ցանկալի է պահպանել հետևյալ կանոնները .

    • Արյունը հանձնել առավոտյան, 8-ից 11 –ը ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում՝ քաղցած (առնվազն 8 ժամ ,և ոչ ավելի, քան 14 ժամ,  ջուրը՝առօրյա կարգով ), նախօրեին խուսափել սննդային չարաշահումից:
    • Եթե դուք ​​որևէ դեղամիջոց եք ընդունում, անհրաժեշտ է խորհրդակցել  բժշկի հետ,արյան հետազոտության նպատակահարմարության վերաբերյալ այդ  դեղորաիքի ընդունման ֆոնին, կամ  նախքան հետազոտությունը՝ ընդունվող  դեղորայքի  հնարավոր դադարեցման վերաբերյալ:

    Դադարեցման ժամանակահատվածը պայմանորված է արյան  մեջից  դեղորայքի հեռանալու տևողությունից :

    • Ցանկալի չէ լաբորատոր հետազոտության համար արյունը հանձնել  ֆիզիոթերապևտիկ, գործիքային կամ որևէ այլ բժշկական միջամտություններից անմիջապես հետո : Որոշ բժշկական պրոցեդուրաներից հետո (օրինակ, նախքան ՇՍՀ հետազոտությունը, շագանակագեղձի բիոպսիա) անհրաժեշտ է հետաձգել արյան  հետազոտությունը մի քանի օրով  :

    Մեզի ընդանուր քննություն

    Մեզը հանձնելու նախօրեին խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի բանջարեղեն և մրգեր, որոնք կարող են գունավորել մեզը՝ փոփոխելով վերջինիս բնական գույնը  (ճակնդեղ, բազուկ, գազար և այլ), ինչպես նաև օգտագործել միզամուղներ և սննդային հավելումներ : Կանանց խորհուրդ չի տրվում վերցնել մեզի նմուշը հետազոտության համար դաշտանի ժամանակ:

    Հետազոտության համար նախընտրելի է վերցնել առավոտյան մեզի միջին բաժինը (եթե ձեր բժիշկը այլ տարբերակ չի առաջարկել): Օրվա ընթացքում մեզի  հավաքումը թույլատրելի է, պայմանով, որ այն իկականացվում է նախորդ միզարձակումից ոչ շուտ, քան 4 ժամ անց:

    Նմուշառման պահանջներ

    • Իրականացնել սեռական օրգանների լվացում օճառով (կանանց համար հատկապես կարևոր է հեշտոցի մուտքը փակել ստերիլ շվաբրով)
    • Առաջին առավոտյան միզարձակման ընթացքում ,մի փոքր քանակությամբ մեզ (առաջին 1-2 վայրկյանում) արտազատել զուգարանի մեջ, իսկ հետո առանց դադարեցնելու միզելը միանգամյա օգտագործման ստերիլ տարայի մեջ հավաքել մոտ 50 մլ մեզ:
    • Մեզը հավաքելուց հետո տարան անմիջապես հերմետիկ փակել կափարիչով։
    • Անհրաժեշտ է 2 ժամվա ընթացքում մեզի նմուշը տեղափոխել  լաբորատորիա : Մեզի նմուշը  սառեցնել չի կարելի:

    Առկա է նաև մեզի ընդհանուր հետազոտության համար մեզի նմուշառման այլընտրանքային տարբերակ ՝ օգտագործելով հատուկ տրանսպորտային  խողովակներ: Այս մեթոդը թույլ է տալիս հավաքել  մեզը առավոտյան  և տեղափոխել լաբորատորիա 72 ժամվա ընթացքում: Այս տարբերակի համար նախատեսված փաթեթը (տրանսպորտային  խողովակ, մեզի փոխանցման սարք և օգտագործման հրահանգներ) կարելի է ձեռք բերել մեր լաբորատորիայի ցանկացած մասնաճյուղում:

    Հետազոտությունը ցանկալի է իրականացնել  հակամանրէային և իմունոմոդուլյատորային դեղամիջոցներ  ընդունելուց առաջ, կամ դեղորայքի ընդունման  ավարտից 12-14 օր հետո:

    Հետազոտության համար նախընտրելի է վերցնել առավոտյան մեզի միջին բաժինը (եթե ձեր բժիշկը այլ տարբերակ  չի առաջարկել): Օրվա ընթացքում մեզի  հավաքումը թույլատրելի է, պայմանով, որ այն իկականացվում է նախորդ միզարձակումից ոչ շուտ, քան 4 ժամ անց:

    Նմուշառման պահանջներ

    • Իրականացնել սեռական օրգանների լվացում օճառով (կանանց համար հատկապես կարևոր է հեշտոցի մուտքը փակել ստերիլ շվաբրով)
    • Առաջին առավոտյան միզարձակման ընթացքում ,մ ի փոքր քանակությամբ մեզ (առաջին 1-2 վայրկյանում) արտազատել զուգարանի  մեջ, իսկ հետո առանց միզելը դադարեցնելու միանգամյա օգտագործման ստերիլ տարայի մեջ  հավաքել մոտ 50 մլ մեզ:
    • Մեզը հավաքելուց հետո տարան անմիջապես հերմետիկ փակել կափարիչով։
    • Անհրաժեշտ է 2 ժամվա ընթացքում մեզի նմուշը տեղափոխել  լաբորատորիա : Մեզի նմուշը չի կարելի սառեցնել:

    Հետազոտության նախօրեին  և  հետազոտությոան  օրը բացառել միզամուղների ընդունումը, իչպես նաև  խուսափել հուզական սթրեսներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից (սպորտային մարզումներ) և բացառել ալկոհոլի ընդունումը:

    Հավաքել մեզը չոր և մաքուր տարայում, 2-3 լիտր տարողությամբ:

    Մեզը հավաքվել  օրվա ընթացքում։ Առավոտյան առաջին մեզը չի հավաքվում: Նշել ճշգրիտ ժամանակը (օրինակ ՝ առավոտյան 8: 00-ին): Այդ ժամանակը ֆիքսել  մեզի հավաքումը սկսելու համար: Հաջորդած 24 ժամվա ընթացքում մեզի բոլոր չափաբաժինները հավաքել  նույն տարայի մեջ, որը այդ ամբողջ օրվա ընթացքում պահպանվում է սառնարանային պայմաններում (+2… +8°С).

    Հավաքելուց հետո տարայի պարունակությունը հարկավոր է ճշգրիտ չափել,պարտադիր խառնել և անմիջապես 30-50 մլ մեզ լցնել ստերիլ փոքր մեզի տարայի մեջ  և տեղափոխել լաբորատորիա:

    Փոքր մեզի տարայի վրա նշել մեզի (diuresis) օրվա ծավալը միլիլիտրրերով:

    Ամբողջ հավաքած մեզը լաբորատորիա տեղափոխել  հարկավոր չէ:

    Կենսանմուշի հավաքման կարգը՝ Սպերմոգրամմա հետազոտության համար

    Թեստավորման համար նմուշը ցանկալի է հավաքել լաբորատորիայում ստերիլ տարայի մեջ, որպեսզի վերահսկվի ջերմաստիճանի տատանման ազդեցությունները և հավաքման ժամանակը: Այն կարող է նաև տեղափոխվել լաբորատորիա ՝ պահպանելով փոխադրման պայմանները (կենսանմուշը պետք է լաբորատորիա բերվի հավաքելուց հետո 1 ժամվա ընթացքում,  տեղափոխման ընթացքում այն պետք է պահվի 20 ° C- ից 37 ° C- ի սահմաններում): Անհրաժեշտ է հավաքել ամբողջ էյակուլյատը՝ ճիշտ արդյունքներ ստանալու համար :

    Կարևոր է ՝

    • Սերմնահեղուկը հանձնել սեռական հարաբերություններից զերծ մնալուց ոչ շուտ, քան 48 ժամ և ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում:
    • Այս ընթացքում զերծ մնալ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց,շոգեբաղնիքներ կամ սաունա այցելելուց, ֆիզիոթերապևտիկ տեղային միջոցառումներից, ինչպես նաև դեղամիջոցներից (բացառությամն բժշկի կողմից շարունակական օգտագործման համար նշանակված կարևոր դեղամիջոցները):
    • Սերմնահեղուկը ստանալ ձեռնաշարժության միջոցով: Էյակուլյատը հավաքել  ստերիլ միանգամյա օգտագործման տարայում՝ զերծ մնալով պահպանակի օգտագործումից:
    • Հետազոտությունը կրկնելու դեպքում ,ստացվող արդյունքների տատանումների նվազեցման համար ,ցանկալի է պահպանել սեռական հարաբերություններից զերծ մնալու  նույն ժամանակահատվածը:

    Թեստավորման համար սերմնահեղուկը հավաքել  ստերիլ միանգամյա օգտագործման տարայում՝  զերծ մնալով պահպանակի օգտագործումից:Կենսանմուշը հավաքել լաբորատորիայում կամ այն կարող է նաև տեղափոխվել ՝ պահպանելով փոխադրման պայմանները (կենսանմուշը պետք է լաբորատորիա բերվի հավաքելուց հետո 1 ժամվա ընթացքում,  տեղափոխման ընթացքում այն պետք է պահվի 20 ° C- ից 37 ° C- ի սահմաններում): ): Անհրաժեշտ է հավաքել ամբողջ էյակուլյատը՝ ճիշտ արդյունքներ ստանալու համար :

    Կարևոր է ՝

    • Մինչ կենսանմուշի հավաքելը ,լվանալ ձեռքերը օճառով:
    • Իրականացնել սեռական օրգանների լվացում օճառով :
    • Պատրաստել ստերիլ տարան :
    • Չդիպչել ստերիլ տարայի ներքին պատերին ձեռքերով:
    • Սերմնահեղուկը ստանալ ձեռնաշարժության միջոցով և  հավաքել  ստերիլ միանգամյա օգտագործման տարայում :
    • Համոզվել, որ տարայի կափարիչը լավ փակված է (նմուշի արտահոսքը կանխելու համար):

    • Նմուշառումից 1-3 օր առաջ,  պետք է զերծ մնալ կաթնաթթվային և աղիքային խմորում  առաջացնոզ սննդամթերքի ,ալկոհոլային խմիչքների, իչպես նաև դեղորայքի(հակաբիոտիկների, հակաբակտերիալ , հակասնկային և մանրէային պատրաստուկներ պարունակող — բիֆիդոբակտերիա, լակտոբասիլներ, էշերիխիա կոլի և այլն) ընդունումից:
    • Հետազոտության համար վերցվում է միայն նոր արտաթորված կղանքը:
    • Խորհուրդ չի տրվում կղանքի նմուշառումը կատարել նստակոնքից՝ հավաքել նմուշը մաքուր պոլիէթիլենային կամ թղթի մակերևույթից; անհրաժեշտության դեպքում կղանքի նմուշառումը կարող  է կատարվել  նախապես մանրէազերծած և տաք ջրով լավ պարզաջրված  պետքանոթից :
    • Կենսանմուշը հավաքել  ստերիլ, միանգամյա օգտագործման տարայում  գդալիկով , ոչ ավել քան կոնտեյների 1/3-ի քանակությամբ, որից անմիջապես հետո պետք է զգուշությամբ կիպ փակել կափարիչը:
    • Նմուշառված կղանքը պետք է լաբորատորիա տանել հնարավորինս արագ՝ վերցնելուց հետո ոչ ուշ քան 1 ժամվա ընթացքում:
    • Կղանքի այլ  հետազոտությնների  համար  կենսանմուշի  պահպանման ժամկետներն ու պայմանները ճշտել լաբորատորիայում:

    Կանանց Խորհուրդ է տրվում  հանձնել  միզասեռական քսուկ դաշտանային ցիկլի առաջին կեսին ՝ սկսած 3-4-րդ օրվանից —  դաշտանի ավարտից հետո , իչպես նաև  թույլատրելի է դաշտանային ցիկլի երկրորդ կեսին ՝ոչ ուշ, քան դաշտանից 5 օր առաջ:

    Եթե ​​առկա են բորբոքման ծանր ախտանիշներ, նմուշառումը կատարվում է այցելության   օրը:

    Հետազոտության նախօրեին և բուն հետազոտության օրը չիրականացնել հեշտոցի մշակում:

    Խորհուրդ չի տրվում  նմուշառումը կատարել հակաբիոտիկների  ընդունման ֆոնի վրա (ընդհանուր / տեղային) և դաշտանային ցիկլի ժամանակ:

    Հետազոտությունից առնվազն 1-2 օր առաջ զերծ մնալ սեռական հարաբերություններից, ներհեշտոցային ուլտրաձայնային և կոլպոսկոպիկ զննումներից :

    Տեղային հակաբակտերիալ և  հակասեպտիկ դեղամիջոցներ օգտագործելուց հետո, խորհուրդ է տրվում  նմուշառումը կատարել դեղորայքի ավարտից  14 օր անց, և ոչ շուտ, քան 1 ամիս՝ ընդհանուր հակաբիոտիկներ ընդունելուց հետո:

    Եթե ​​հետազոտության համար վերցվում է միզուկի քերուկ (տղամարդկանց և կանանց համար), նմուշառումը կատարվում է միզելուց առաջ կամ ոչ շուտ, քան 3 ժամ հետո:

    Տղամարդկանց  անհրաժեշտ է առնվազն 3 օր զերծ մնալ սեռական հարաբերություններից,՝անդրոֆլոր» կամ «Անդրոֆլոր սկրին»  հետազոտություններ  հանձնելուց առաջ:

    Պրոֆիլակտիկ ստուգման համար անցանկալի է  նմուշառումը  կատարել .

    • դաշտանանի սկսվելուց 5-րդ օրվանից շուտ ինչպես նաև  ուշ, քան դաշտանից 5 օր առաջ;
    • սեռական հարաբերությունից ոչ շուտ, քան 48 ժամ հետո;
    • ներհեշտոցային դեղամիջոցների, սպերմիցիդների, քսուկների օգտագործման, ինչպես նաև սեռական վարակի առկայության դեպքում, և հեշտոցի մշակումից հետո:

    Արդյունքները կախված են նաև այցելուի  ֆիզիոլոգիական վիճակից:

    • Նմուշառումը չպետք է իրականացվի  մակկոկորդի բորբոքման ընթացքում, քանզի կարող է առաջանալ  շնչուղիների օբստրուկցիա:
    • Նմուշը վերցվում է անոթի (առավոտյան արթնանալուց հետո ՝ առանց ջուր  և սուրճ խմելու):

    Նախքան նմուշառումը, պետք չէ կատարել  քթուղիների լվացում:

    • Քսուքը վերցվում է անոթի:
    • Նմուշառումից առաջ պետք չէ ողողել բերանը:

    Հետազոտության համար հարկավոր է հավաքել առավոտյան  հազի  ժամանակ արտադրված խորխը:

    Հազալուց առաջ անհրաժեշտ է լվանալ ատամները և ողողել բերանը եռացրած ջրով կամ խմելու սոդայի թույլ լուծույթով՝ սննդի մնացորդները և բերանի խոռոչի միկրոֆլորան  հեռացնելու նպատակով:

    Պետք է համոզվել, որ թուքն ու քթըմպանի  լորձը չեն լցվել ստերիլ տարայի մեջ (հատկապես քթաբորբի ժամանակ ):

    Արտադրված խորխը հավաքել  ստերիլ տարայի մեջ:

    Կափարիչը կիպ  փակել, որպեսզի նմուշը չթափվի:

    Եթե խորխն անկանոն է արտադրվում կամ` քիչ քանակությամբ, նախօրեի երեկոյան և խորխի նմուշի հավաքման օրը՝ վաղ առավոտյան, անհրաժեշտ է ընդունել խորխաբեր հաբեր: