Այցելուներին

Այցելուներին մենք առաջարկում ենք լաբորատոր հետազոտությունների լայն ոլորտ, հետազոտությունների պատասխանների օպերատիվ տրամադրում (էլ. Փոստով), նաև արդյունքների ստացում առցանց (Վերլուծիր ինքդ) տարբերակով: Այդպիսով ապահովվում է անհատական ​​մոտեցում յուրաքանչյուր այցելուին: Պրոմ-տեստն առաջարկում է ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉ ծառայությունը: Կայքում գործում է առցանց գրանցում ծառայություն: Գրանցվեք և մեր օպերատորը պարտադիր կապ կհաստատի Ձեզ հետ:

    Հետազոտությանը պատրաստվելու ընդհանուր կանոնները՝ առավել հավաստի արդյունքներ ստանալու համար՝ կենսաքիմիական, հորմոնալ, արյունաբանական թեստերի, կոմպլեքս Իմունաբանական թեստերի ժամանակ ցանկալի է պահպանել հետևյալ կանոնները.

  • Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան 8 — ից մինչեւ 11 – ժամանակահատվածում , հնարավորության դեպքում քաղցած (առնվազն 8 ժամ, և ոչ ավելի, քան 14 ժամ, ջուրը՝սովորական ռեժիմով ), նախօրեին խուսափել սննդային չարաշահումից:
  • Եթե ​​դուք ընդհունում եք դեղորայք , հարկավոր է բժշկի հետ խորհրդակցել այդ պրեպարատների ընդհունման ֆոնի վրա հետազոտության նպատակահարմարության վերաբերյալ, կամ նախքան հետազոտությունը՝ պրեպարատի հնարավոր դադարեցման վերաբերյալ, Դադարեցման ժամանակահատվածը կախված է արյան միջից դեղորայքի դուրս գալու ժամանակից:
  • Լաբորատոր հետազոտության համար արյունը ցանկալի չէ հանձնել անմիջապես ֆիզիոթերապիայից, գործիքային հետազոտությունից և այլ բժշկական պրոցեդուրաներից հետո: Որոշ բժշկական պրոցեդուրաներից հետո (օրինակ, նախքան ՇՍՀ հետազոտությունը, շագանակագեղձի բիոպսիա) հարկավոր է հետաձգել արյան լաբորատոր հետազոտությունը մի քանի օրով:
  • Սննդային ռեժիմը, հատուկ պահանջները.  ճարպային փոխանակության պարամետրերի որոշման համար անհրաժեշտ է արյունը հանձնել 12 — 14 ժամ քաղցած մնալուց հետո (խոլեստերին, բարձր խտության լիպիդներ HDL, ցածր խտության լիպիդներ LDL, տրիգլիցիրիդներ): Գլյուկոզահանդուրժողականության թեստը հանձնվում է առավոտյան, անօթի, ոչ պակաս, քան 12, բայց ոչ ավելի, քան 16 ժամ:
    Գործիքային հետազոտությունները կարող են առաջացնել լաբորատոր պարամետրերի որոշ ժամանակավոր փոփոխություններ.
    Դաշտանային ցիկլի փուլը կանանց մոտ. Էական է մի շարք հորմոնալ հետազոտությունների համար: FSH-ի, LH-ի, պրոլակտինի, պրոգեստերոնի, Էստրադիոլի, 17-OH- պրոգեստերոնի մակարդակը որոշելու համար նախքան հետազոտությունը հարկավոր է բժշկի հետ հստակեցնել նմուշը վերցնելու օպտիմալ օրերը :
    Օրվա ընդացքում արյուն վերցնելու ժամանակը. գոյություն ունեն մարդու օրվա ակտիվության ռիթմեր (օրինակ կորտիզոլ):

  • Մեզը հանձնելու նախօրեին խորհուրդ չի տրվում ուտել բանջարեղեն և մրգեր, որոնք կարող են փոխել մեզի գույնը (ճակնդեղ, գազար և այլն)
  • Չընդունել միզամուղներ
  • Մինչև մեզի հավաքելը կատարել սեռական օրգանների մանրակրկիտ լվացում
  • Կանանց խորհուրդ չի տրվում մեզը հանձնել հետազոտության համար դաշտանի ժամանակ
  • Մեզի ընդհանուր հետազոտություն — առավոտյան հավաքեք մոտ 50 մլ մեզ կոնտեյների մեջ: Հետազոտության ճիշտ անցկացման համար առավոտյան մեզի առաջին ոչ մեծ քանակությունը թողնել զուգարանի մեջ (առաջին 1-ից 2 վայրկյան), իսկ հետո, առանց դադարեցնելու միզելը, կոնտեյների մեջ հավաքել մոտ 50 մլ մեզ:

Բիոքիմիական հետազոտության համար 24 ժամյա մեզի հավաքումը

Մեզը հավաքել օրվա ընթացքում: Առավոտյան մեզի առաջին բաժինը չի հավաքվում: Հաջորդած ամբողջ օրվա, գիշերվա մեզի բոլոր բաժինները, և հաջորդ օրվա առավոտյան մեզի բաժինը հավաքվում է մեկ կոնտեյների մեջ: Հավաքման ընթացքում մեզը պահել սառը պայմաններում: Հավաքելուց հետո կոնտեյների պարունակությունը հարկավոր է ճշգրիտ չափել,պարտադիր խառնել և անմիջապես լցնել փոքրիկ բանկայի մեջ և բերել լաբորատորիա: Ամբողջ հավաքած մեզը բերել հարկավոր չէ: Ուղեգրային թերթիկում հարկավոր է նշել մեզի (diuresis) օրվա ծավալը միլիլիտրրերով:

Աղիքային միկրոֆլորայի հետազոտման համար նմուշը (կղանք) հավաքվում է մինչ հակաբակտերյալ և քիմիաթերապեվտիկ դեղորայքով բուժումը: Հետազոտության համար վերցվում է թարմ արտաթորված կղանքը:

Հետազոտությունից 3 — 4 օր առաջ անհրաժեշտ է դադարեցնել փորթուլություն առաջացնող դեղորայքի ընդունումը, գերչակի և վազելինայուղի օգտագործումը, դադարեցնել ուղիղ աղիքային մոմիկների կիրառումը: Հոգնայից , ինչպես նաև բարիումի ընդունումից հետո ( ռենտգեն հետազոտության ժամանակ) ստացված կղանքը հետազոտության համար չի օգտագործվում:

Կղանքը հավաքվում է մաքուր, միանգամյա օգտագործման, կափարիչով և գդալիկով կոնտեյներում (այն կարող եք ստանալ ցանկացած լաբորատորիայում), ոչ ավել քան կոնտեյների 1/3-ի քանակությամբ: Նմուշը առաքվում է լաբորատորիա 3 ժամվա ընթացքում: Ցանկալի է նշված ժամանակահատվածում նմուշը պահել սառնարանում ( +2 — + 8 ջերմաստիճանում: Չսառեցնել ):

Պարտադիր պայմաններ.

  • Չի թույլատրվում սառեցումը:
  • Չի թույլատրվում երկարատև պահպանումը (ավելի քան 5 — 6 ժամ):
  • Նշվածից բացի, ոչ մի տեղափոխման միջոց պիտանի չեն:
  • Չի թույլատրվում վատ փակված կոնտեյներ:
  • Նախօրեյին հավաքված կենսանյութը հետազոտությանը պիտանի չէ:

Կենսաբանական նյութի հավաքման կարգը և սերմնահեղուկի նախապատրաստումը հետազոտման համար

  • Կարևոր է՝ կենսաբանական նյութը հանձնվում առնվազն 48 ժամյա, և ոչ ավել, քան 3 օրվա սեռական ժուժկալությունից հետո: Այդ ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ, դեղորայք, հաճախել շոգեբաղնիք կամ սաունա, ենթարկվել ԳԲՀ ալիքների ազդեցությոան: Հետազոտությունը կրկնելու դեպքում ստացվող արդյունքների տատանումների նվազեցման համար ցանկալի է հնարավորինս պահպանել ժուժկալության նշված ժամանակահատվածը:
  • Սերմնահեղուկը ստանում են ձեռնաշարժության միջոցով: Հավաքում են հատուկ կոնտեյներում, որը նախորոք ստացվում է լաբորատորիայում: Սպերման հավաքելու համար արգելվում է օգտագործել պահպանակ (պահպանակների արտադրության մեջ օգտագործվող նյութերը կարող են ազդել սպերմատազոիդների շարժունակության աստիճանի վրա):
  • Տեղափոխման ընթացքում սպերման պահել +27°C — + 37°C ջերմաստիճանի պայմաններում: