Պատմություն

Պրոմ-տեստ-ը սահմանափակ պատասխաատվությամբ ընկերություն է, հիմհադրված 1998 թ-ին: Ընկերության հիմնադիրները նպատակ ունեին Հայաստանում զարգացնել մոլեկուլային կենսաբանությունը՝ կիրառական բարձր տեխնալոգիաներ ներդնելու միջոցով:

Պրոմ-տեստ-ը բացեց ԴՆԹ-ի ախտորոշման լաբորատորիա՝ օգվողների լայն շրջանակների առաջարկելով բազմաթիվ ծառայություններ հատկապես վարակիչ հիվանդությունների ոլորտում: Ցուցակը ներառում էր ինչպես մանրէական վարակներ, որոնք փոխանցվում են սեռական պարենտերալ և այլ ուղիներով, այնպես էլ բազմաթիվ ԴՆԹ և ՌՆԹ վիրուսներ, ինչպես նաև խոլերան: Ցավոք, մեր ընկերության հնարավորությունները չէին օգտագործվել 1998 թ. Սեպտեմբերին Արմավիրի մարզում սուր աղիքային վարակների նույնականացման ժամանակ: Չնայած դրան Պրոմ-տեստ-ը ակտիվորեն համագործակցել և շարունակում է կոոպերատիվ հիմունքներով համագործակցել շատ պետական և մասնավոր հիմնարկների հետ:

Պրոմ-տեստ-ը սկսեց համագործակցությունը Արմենիկում նախագծի հետ՝ փաստորեն նախագծի համար կատարում էր լաբորատոր թեստեր, նաև օգնում նախագծին ստեղծելու իր լաբորատոր բազան, ռեագենտների և սարքավորումների մատակարարմանը:

Պրոմ-տեստ-ը լաբորատոր սարքավորումներ ներդրեց և դրանք տեղադրեց Դատաբժշկական գիտա-պրակտիկ Կենտրոնի անձի ԴՆԹ-ի լաբորատորիայում: Մասնագետները, որոնք ակտիվ աշխատում են այնտեղ, վերապատրաստվել են Պրոմ-տեստ-ում: Այսպիսով, Հայաստանում առաջին անգամ անձի նույնականացումը հնարավոր դարձավ գենային մակարդակով:

Պրոմ-տեստ-ը համագործակցում է Կարդիովիրաբուժության Կենտրոնի հետ վարակային հսկողության և ներհիվանդանոցային վարակի ծրագրում: Պրոմ-տեստ-ի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ միկրոօրգանիզմների մելեկուլյար տեսակավորեւմը և ներհիվանդանոցային վարակի տարբերակված անալիզը:

Պրոմ-տեստ-ը առաջարկում է իր ծառայությունները հեպատիտ C-ի քանակական ախտորոշման համար: Մինչ վերջերս այդ ծառայությունը եզակի էր ամբողջ տարածաշրջանում:

Փաստորեն հեպատիտ C-ի բոլոր հետազոտությունները մինչ այդ ուղղարկվում էին Վրաստանի միջոցով Գերմանիա և միայն շնորհիվ Պրոմ-տեստ-ի առաջին անգամ Հայաստանում հնարավորություն դարձավ ՌՆԹ հարուցիչների քանակական ախտորոշումը:

Պրոմ-տեստ-ը սկսեց քրեագիտության Կենտրոնի համար մասնագետների նախապատրաստում: Այս տարի ծրագրավորում է անձի ԴՆԹ-ի նույնականացման համար սարքավորումների ներդրումը և կենտրոնի բազայի վրա լաբորատորիայի տեղակայումը և թողարկումը:

Պրոմ-տեստ-ը սկսեց ակտիվ համագործակցությունը Առողջապահության նախարարության Համաճարակաբանական ծառայության հետ: Պրոմ-տեստ-ի հետ համատեղ Հանրապետական Սանիտարա-համաճարաբանական ծառայությունը գնեց ռեագենտներ թռչնագրիպի ախտորոշման համար: Թռչնագրիպի առաջին անալիզը առաջինը Հայաստանում կատարվել է 2006 թ.-ին Պրոմ-տեստ-ի լաբորատորիայում:

Պրոմ-տեստ-ը հնարավորություն ստացավ կատարել թունաբանական թեստեր, օգտագործելով Abbott Laboratories ընկերության սարքավորումները: Այժմ հնարավորություն կա որոշել դեղերի և ալկոհոլի, նաև ինչպես ավանդական, այնպես էլ սինթետիկ թմրանյութերի խտությունը արյան մեջ:

Շատ տարիներ Պրոմ-տեստ-ը աշխատում է Գենետիկորեն Մոդիֆիկացված օրգանիզմների նախագծի վրա: 2005թ.-ից ընդունվել է <<Սննդամթերքների անվտանգության>> մասին օրենքի ուղղումը, որտեղ սննդամթերքների վրա ԳՄՕ-ի պարունակության մասին նշումը դարձավ պարտադիր: Պրոմ-տեստ-ը արդեն երկար տարիներ պատրաստ է տրամադրել նմանատիպ ծառայություններ ինչպես մեր ներմուծողներին, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերին:

Պրոմ-տեստ ընկերությունում այսօր կան բարձր որակավորում ստացած 60 մասնագետներ, որոնք ամեն օր աշխատում են ի բարօրության մեր հիվանդների: Մեր մասնագետները անցնում են ամենամյա մասնագիտացված տրենինգներ, վերապատրաստման դասընթացներ և կատարում են փորձի փոխանակում Եվրոպայի և Ռուսաստանի գործընկերների հետ՝ գիտելիքները բարձր մակարդակի վրա պահելու նպատակով: Այդ ամենը երաշխավորում է ընկերության մշտական առաջընթացը և բարձր հեղինակությունը:

Աշխատել մարդկանց առողջության և բարօրության համար! NIL SATIS, NISI OPTIMUM!

— Մեր հավատքը