Նվաճումներ

ՊՐՈՄ-ՏԵՍՏ  ախտորոշիչ  լաբորատորյան հիմնադրվել է 1998-ին, այնուհետև  ընդալյվել է իր  հստակ և բարձրակարգ ախտորոշիչ ծառայություների մատուցման շնորհիվ՝ դառնալով լաբորատորիաների ցանց: Այժմ էլ, հավատարիմ մնալով իր սկզբունքներին և աշխատանքային ճշգրտությանը, շարունակում է ծավալել գործունեություն և որպես  գրավական ընտրել է   բարձր արհեստավարժությունը և ուղղվածությունը դեպի նորագույն նվաճումներ:  Համաշխարհային առաջատար արտադրողներից ներկրված ժամանակակից սարքավորումների և բարձր որակավորում ունեցող մասանագետների շնորհիվ լաբորատորիան  հստակ կատարում է իր առջև դրված խնդիրները: Մեր  գործի նպատակն  է ունենալ որակի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր ախտորոշումներ` հասանելի բոլորին և նպաստել մեր հասարակության առողջության բարելավմանը:

Ընկերության գործունեության հիմնական ուղությունները.

♦   Նորագույն տեխնոլոգիաների ներդրում  լաբորատոր պրակտիկայում:
♦   Լաբորատոր ախտորոշում՝ միջազգային չափանիշներին համապատասխան:
♦   Գիտական կենտրոնների և բժշկական հաստատությունների համալիր ապահովում առաջատար արտադրողների սարքավորումներով, ռեագենտներով և սպառվող նյութերով:
♦   Բժշկական սարքավորումների սերվիս և տեխնիկական սպասարկում:
♦   Կլինիկական փորձարկումների խորհրդատվություն, կազմակերպում, մոնիթորինգ/աուդիտ և տվյալների վերլուծություն:
♦   Տվյալների բազայի մշակում, կառավարում և վիճակագրական վերլուծություն:

Ընկերությունն իրականացրել և մասնակցել է մի շարք խոշոր նախագծերի: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Ընկերությունը հանդիսանում է մի շարք աշխարահռչակ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են. Abbott Laboratories: Abbott Diabetes Care, Abbott Molecular, Abbott Vascular, Abbott Diagnostics; Euroimmun, Beckman Coulter և այլն: